Հուլիսի 11-ին, ժամը  22.00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկում ոստիկանության ծառայողներին է մոտեցել  մի քաղաքացուհի եւ մատնացույց անելով մի երիտասարդի` հայտնել, որ վերջինս մեկ օր առաջ Օպերայի հրապարակին հարակից տարածքում իր ներկայությամբ պոկել է ընկերուհու ոսկյա շղթան` խաչով, եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները, կողոպուտ կատարելու կասկածանքով,  Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 23-ամյա Գագիկ Ա.-ին:

Պարզվել է, որ հուլիսի 11-ին, ժամը  01.10-ի սահմաններում, Գագիկ Ա.-ն  հափշտակել է ՌԴ քաղաքացի, 21-ամյա Օլգա Ու.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, եւ փախել:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: