ԱՄՆ եւ մի շարք եվրոպական երկրների հատուկ ծառայությունները հայտարարել են միջազգային հանցավոր խմբի ձերբակալման մասին, որը մասնգիտացել էր կրեդիտային քարտերի միջոցով խարդախությունների մեջ: Ինչպես հաղորդում է «France-Presse»-ը, հուլիսի 6-ին Բուլղարիայում ձերբակալվել է 47, Իտալիայում` ինը, Իսպանիայում եւ ԱՄՆ-ում` երկուական մարդ եւ եւս մեկը` Լեհաստանում:
Խումբը հակաօրինական գործունեությամբ զբաղվել է 9 տարի, այդ ընթացքում, ըստ հետաքննության, պատճենվել է 15 հազար կրեդիտային քարտ եւ հաշիվներից հանվել է ընդհանուր առմամբ 50 մլն եվրո: Խմբի անդամները տեղադրել են կեղծ բանկոմատներ, որոնք դրամ չեն տրամադրել, միայն պատճենել են քարտերի բոլոր տվյալները, այդ թվում` փին- կոդը: Դրանից հետո նրանք պատրաստել են քարտի կրկնօրինակը եւ արդեն հանել այնտեղ եղած գումարը:
Եվրոպոլում հայտարարել են, որ այս հանցավոր խումբն ամենակազմակերպվածն է եղել վերջին 5 տարվա ընթացքում իրավապահներին հանդիպածների մեջ:




























