Մեծ Բրիտանիայի բնակիչը եվրոպական «Euromillions» վիճակախաղում ռեկորդային`185 մլն եվրո ջեք-փոթ է շահել: Ինչպես հաղորդում է «BBC»-ին, նախորդ ռեկորդակիրը եւս բրիտանացի է եղել, որը շահել 130 մլն եվրո:
Նշենք, որ 2004 թ. ստեղծված «Euromillions» վիճակախաղին կարող են մասնակցել Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի, Իսպանիայի եւ Շվեյցարիայի բնակիչները:




























