Tesla Inc-ը թեստային հիման վրա որպես վճարամիջոց կընդունի dogecoin-ներ, ասել է ընկերության տնօրեն Իլոն Մասկը։
«Որոշ ապրանքներ Tesla-ն կգնի dogecoin-ներով, եւ կտեսնենք, թե ինչպես կստացվի»,- գրել է Մասկը Թվիթերում։
Այս նորություններից հետո dogecoin-ը 24 տոկոսով թանկացել է՝ հասնելով 0,195 դոլարի։
Ավելի վաղ Tesla-ն հայտարարել էր, որ բիթքոիններ չի ընդունի ավտոմեքենաներ գնելու համար երկու ամիս անց այն բանից հետո, երբ ընկերությունը սկսել էր որպես վճարամիջոց ընդունել աշխարհում ամենամեծ թվային արժույթը։
Թվիթերի ակտիվ օգտատեր եւ կրիպտոարժույթի կողմնակից Մասկը մայիսին Թվիթերի հարցման մեջ օգտատերերին հարցրել էր, թե կցանկանան արդյոք նրանք, որպեսզի Tesla-ն ընդունի dogecoin-ներ։




























