Ավստրալիայից դպրոցականը սարդերի նոր տեսակ է հայտնաբերել, հաղորդում է Daily Mail-ը։ Գիտնականները վստահ են, որ 11-ամյա տղան մեծ օգնություն է ցուցաբերել գիտական ​​հանրությանը։

Մերֆի Ուիդոուսոնն անցած տարի ծնողների հետ ժամանել է Թասմանիա նահանգի Դիլ կղզի։ Մինչ դպրոցականի մայրն ու հայրը աշխատում էին, որդին զբոսնել է փողոցում եւ անսովոր սարդ նկատել։ Տղան լուսանկարել է սարդին, ապա կապ հաստատել սարդերի փորձագետ Ջոն Դուգլասի հետ:

Մերֆին հույս ուներ, որ Ջոնը  կասի, թե դա ինչ տեսակ է, սակայն վերջինս դժվարացել է պատասխանել։ Դուգլասը նմուշն ուղարկել է գիտնական Ֆոլքեր Ֆրամենաուին, որն ավելի ուշ հայտնել է, որ տղան նոր տեսակ է հայտնաբերել։

Նոր տեսակը ստացել է Artoriopsis murphyi անվանումը՝ Մերֆիի անունով։  

Հաղորդվում է, որ Մերֆիի հայտնաբերած տեսակը պատկանում է գայլասարդերի տեսակին։ Դրանք չափերով փոքր են եւ սնվում են միջատներով եւ անվնաս են մարդկանց համար։