ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ մոտ ապագայում դաշնային գանձարանում թոշակների վճարման համար գումարները կարող են չբավարարել։ Այս մասին նա հայտարարել է CBS News ալիքին տված հարցազրույցում։
Օբաման հայտնել է, որ «չի կարող երաշխավորել» 27 մլն մարդու կենսաթոշակի վճարումը։ Դրա պատճառը, նախագահի խոսքով, պետական պարտքի թույլատրելի չափի մեծացման չլուծված հարցն է։
«Դեֆոլտի հայտարարման դեպքում օգոստոսի սկզբին կառավարությունը չի կարող երաշխավորել ամերիկացիներին թոշակ վճարելը։ Պարզապես կարող է չհերիքել գանձարանում եղած գումարը»,- հայտարարել է ԱՄՆ ղեկավարը, հայտնում է rbc.ru-ն։
Կոնգրեսն այս հարցի շուրջ քվերակությունը կանցկացնի օգոստոսի 2-ին։




























