ԱՄՆ կառավարությունը բարձրացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստված ամերիկացիների թիվը, տեղեկացնում է «ГазетаРу»-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները վերանայել են գոնե մեկ պատվաստում ստացած, 65 տարեկանից բարձր մարդկանց վերաբերյալ վիճակագրությունը։ Պատվաստվածների թիվն այդ խմբում նրանք նվազեցրել են՝ 99,9 տոկոսից 95-ի։

Գործակալության տվյալներով՝ որոշ դեպքերում միայն մեկ դեղաչափով պատվաստվածներին համարել են լիովին պատվաստվածներ։

Իշխանությունները հայտարարում էին, որ 240 մլն  մարդ գոնե մեկ դեղաչափով պատվաստվել է, ինչը կազմում է բնակչության մոտ 72,5 տոկոսը։

Կենտրոնների տվյալներով՝ միայն 203 մլն մարդ է ստացել լրիվ դեղաչափը (61,3 տոկոս)։