Ճապոնիայում երեք մահապարտ դատապարտյալների կախաղան են հանել։ Սա առաջին մահապատիժն է վերջին երկու տարվա ընթացքում՝ երկրում մահապատժի կիրառման վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից աճող քննադատության ֆոնին, փոխանցում է AP-ը։
Երեքից մեկը՝ Յասուտակա Ֆուձիշիրոն, մեղավոր է ճանաչվել 2004 թվականին յոթ մարդու սպանության եւ տունը հրկիզելու համար, իսկ եւս երկուսը՝ Տոմոակի Տականեզավան եւ Միցունորի Օնոգավան, դատապարտվել են փինբոլի սրահում երկու աշխատակցի սպանության համար:
Ճապոնիայում մահապատիժներն իրականացվում են խիստ գաղտնիության պայմաններում, իսկ բանտարկյալները չեն տեղեկացվում մահապատժի ժամանակի մասին, քանի դեռ այն չի իրականացվել։ 2007 թվականից Ճապոնիան սկսել է հրապարակել մահապատժի ենթարկվածների անունները եւ նրանց հանցագործությունների որոշ մանրամասներ, սակայն տեղեկատվությունը դեռեւս սահմանափակ է։



























