Աֆղանական Ղազնի նահանգում «Թալիբան» շարժումն արգելել է բժշկական օգնություն ցուցաբերել այն կանանց, ովքեր հիվանդանոցներ են գալիս այդ սեռի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում է Etilaatroz պորտալը՝ վկայակոչելով առողջապահական մարմիններում աղբյուրին։

Նշվում է, որ Մուկուրի շրջանում մի շարք դեպքեր են գրանցվել, երբ մահրամների՝ տղամարդ ազգականների փոխարեն աղջիկներին ուղեկցել են այլ մտերիմ կանայք։ Ըստ իշխանությունների՝ նման վարքագիծը անբարոյական է եւ անօրինական, ուստի նրանք բժիշկներին կոչ են արել բուժօգնություն չցուցաբերել այդ կանանց։

«Թալիբան» շարժումը Աֆղանստանում կանանց իրավունքների մասին հրամանագիր է հրապարակել։ Դրա տեքստի համաձայն՝ կինը չի կարող հարկադրաբար ամուսնանալ, իսկ այրիները մահացած ամուսնու ունեցվածքի մի մասը ժառանգելու եւ իրենց ճակատագիրն ազատ տնօրինելու իրավունք են ստացել։

Ինչպես նշում են կազմակերպությունում, կինը ոչ թե «ունեցվածք» է, այլ «բարեպաշտ ու ազատ մարդ», որին ոչ ոք չի կարող փոխանակել զինադադարի կամ թշնամանքի դադարեցման հետ։