Գազի արժեքը Եվրոպայում եկող տարի բավական բարձր կլինի, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

«Պահանջարկի եւ առաջարկի հաշվեկշիռը այսօրվա դրությամբ այնպիսին է, որ գինը բավական բարձր է։ Ես կարծում եմ, որ եկող տարի նույնպես այն բավական բարձր մակարդակի կլինի»,- ասել է նա։

Աշնանը գազի գները ռեկորդ էին սահմանել՝ գերազանցելով մեկ խորանարդ մետրը 1,9 հազար դոլարը, այնուհետեւ դրանք իջան։ Բայց դեկտեմբերի 21-ին գները նորից պատմական առավելագույնի հասան՝ հասնելով հազար խորանարդ մետրը ավելի քան 2 հազար դոլարի։ Դա տեղի ունեցավ Լեհաստանով անցնող Յամալ-Եվրոպա գազամուղով մատակարարումների դադարեցման եւ «Հյուսիսային հոսք-2»-ով մատակարարումներն սկսելու անորոշության ֆոնին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպայում գազի սփոթային գների կտրուկ աճի պատճառ է նշել ԵՄ «չմտածված գործողությունները» եւ ԵՄ իշխանությունների սխալները, որոնք որոշում են կայացրել չեղարկել գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերը եւ վերակողմնորոշվել վառելիքի բորսայական առեւտրի ուղղությամբ։