Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժումը երկրում մեքենաների վարորդների համար նոր կանոններ է ընդունել, այդ թվում՝ երաժշտություն լսելու արգելքը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է տեղական Kabul News հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեքենա վարելիս երաժշտություն մի լսեք եւ թմրանյութեր մի օգտագործեք։ Առանց հիջաբի կանանց մի՛ նստեցրեք մեքենա, մի՛ տեղափոխեք առանց տղամարդ ազգականի ուղեկցության կանանց ավելի քան 45 մղոն (72,4 կմ) տարածություն»,- ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, վարորդներից պահանջվում է կայանել իրենց մեքենաները հատուկ նախատեսված վայրերում՝ նամազ (աղոթք) կատարելու համար, ինչպես նաեւ մորուք աճեցնել եւ դրա կոչ անել արական սեռի իրենց ուղեւորներին։
Ինչպես նշվում է, համապատասխան կանոնները մշակվել են իսլամական կոչի, կողմնորոշման, բարի հրամանի եւ առարկության արգելման նախարարության կողմից, որը ստեղծվել է 1996-2001 թվականներին գոյություն ունեցող բարոյականության իսլամական ոստիկանության գործառույթների մարմնի նմանությամբ (երբ թալիբները վերահսկում էին երկրի մեծ մասը)։





























