Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում COVID-19-ով վարակման 2090 նոր դեպք է հայտնաբերվել, ապաքինվել է 1768 մարդ, մահացել է 76 հիվանդ, հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»՝ հղում անելով կառավարության stopcov.ge հատուկ կայքին։

24 ժամվա ընթացքում հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 48 640 թեստ։

Կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշները կազմում են՝ օրական՝ 4,3%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 6,12%, 7 օրում՝ 5,41%։

Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 922 707 դեպք, նրանցից ապաքինվել է 878 022-ը, մահացել՝ 13 443-ը։

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 454 879 պատվաստում, անցած մեկ օրվա ընթացքում պատվաստվել է 11 808 մարդ։

Կարանտինում է 40 մարդ, հիվանդանոցներում՝ 5157, կլինիկական հյուրանոցներում՝ 977 մարդ։