Learjet տեսակի ոչ մեծ ինքնաթիռը երկուշաբթի երեկոյան կործանվել է Կալիֆոռնիայի Էլ Կահոն քաղաքում։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով տեղի հրշեջներին եւ շերիֆի գրասենյակին։
Պատահարի վայր ժամանած փրկարարները ողջ մնացածներ չեն գտել։ Ինչպես տեղեկացրել են հեռուստաընկերությանը շերիֆի գրասենյակում, տեղի իշխանությունները ստույգ տեղեկություն չունեն ինքնաթիռում գտնվածների թվի մասին։ Պատահարի վայրում տուժածներ չեն գտնվել։
Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր տեղի օդանավակայանում, բայց ժամը 19.00-ին ինքնաթիռը վթարվել է։
ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) եւ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) արդեն տեղեկացվել են ինքնաթիռի կործանման մասին եւ հետաքննություն կանցկացնեն։ Ներկա պահին պատահարի հավանական պատճառ են համարվում եղանակային պայմանները։





























