Valve ընկերությունն ամփոփել է անցնող տարվա արդյունքները եւ հրապարակել 2021թ. Steam լավագույն խաղերի ցուցակը։
Ամենաշահութաբեր խաղեր են ճանաչվել Dead by Daylight-ը, Battlefield 2042-ը եւ Dota 2-ը։ Ցուցակում ներառվել են նաեւ այնպիսի խաղեր, ինչպիսին են New World-ը, Valheim-ը եւ այլն։
Լավագույն նորույթներ են համարվել Resident Evil Village-ը, Mass Effect Legendary Edition-ը եւ Halo Infinite-ը։ Վարկանիշը կազմելիս ընկերությունը հաշվի է առել ամփոփագրի հրապարակումից հետո առաջին երկու շաբաթվա հասույթի ծավալը։
Dota 2-ն, Valheimւը եւ Grand Theft Auto V-ն դարձել են անցնող տարվա ամենահանրահայտ խաղերը։ Ցուցակում ներառվել են նաեւ Rust-ը, Cyberpunk 2077-ը եւ New World-ը։





























