Համադաշնության ժամանակների հիշարժան իրեր են հանվել XIX դարի «ժամանակի պարկուճից», որը ներկառուցված էր Ռիչմոնդում (Վիրջինիայի նահանգ) Ռոբերտ Լիի արձանի մեծ պատվանդանում, գրում է NYP-ը։
Գտնվել են Համադաշնության փողեր, Համադաշնության փորաքանդակ դրոշը եւ մասոնական խորհրդանշանը, որը մտցված էր 36 ֆունտանոց պղնձե արկղի մեջ քրիստոնեական Աստվածաշնչի, հին թերթերի ու այլ առարկաների հետ միասին։
1887թ. ժամանակի պարկուճը երկրորդն է, որ հայտնաբերվել է պատվանդանում, որը կապամոնտաժվի, քանի որ սեպտեմբերին իշխանությունները հանել էին Համադաշնության գեներալ Լիի արձանը։ Արձանի ապամոնտաժման ծրագրերի մասին հայտարարվել է 2020թ., ազգային բողոքներից հետո, որոնք առաջացել էին ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ կապված։
Ժամանակի առաջին պարկուճը՝ կապարե տուփը, հայտնաբերվել էր մի քանի շաբաթ առաջ։ Փորձագետներն ասում են, որ այն, ավելի շուտ, ոչ պաշտոնական պարկուճ էր, որը, գուցե, դրել է ինչ-որ մեկը, ով աշխատել է հուշարձանի կառուցման վրա։





























