Ինքնակառավարվող բեռնատարը, որի սրահում վարորդ չի եղել, առաջին անգամ ԱՄՆ-ի ճանապարհներով անցել է մոտ 130 կմ։ Թեստ-դրայվն անցկացվել է գիշերը, այդ մասին չորեքշաբթի հրապարակվել է մեքենան նախագծած TuSimple-ի կայքում:

Փորձարկումը տեւել է 1 ժամ 20 րոպե։ Ինչպես հայտնել է TuSimple-ը, բեռնատարը չի հեռակառավարվել։

«Այս տարի կենտրոնացել ենք մեր տեխնոլոգիան ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա՝ իրական պայմաններում խիստ փորձարկման ենթարկելու վրա», - ասել է ընկերության նախագահ Չենգ Լուն:

Ընկերությունն աշխատել է Արիզոնայի տրանսպորտի վարչության եւ իրավապաշտպան մարմինների հետ՝ ապահովելու հանրային անվտանգությունը: Կազմակերպությունը պարզաբանել է, որ ինքնակառավարվող բեռնատարը նախագծել է մեկուկես տարի։