Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 2100-ով, մահացել է 42 մարդ։

Ըստ StopCov պաշտոնական կայքի՝ համաճարակի սկզբից երկրում գրանցվել է վարակման 934 741 դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 2251 մարդ, իսկ համաճարակի սկզբից՝ 895 315։ Մահացել է 13 800 մարդ։ 

Մինչ օրս կատարվել է 2 512 858 պատվաստում, որից վերջին մեկ օրում պատվաստվել է 5 532 մարդ։

Կարանտինում գտնվում է 57 մարդ, հիվանդանոցներում՝ 4551, քովիդ-հյուրանոցներում՝ 858։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։