Պեկինի իշխանությունները հունվարի 1-ից կարգելեն քաղաքում պիրոտեխնիկայի օգտագործումը, հաղորդում է «Սինձինբաո» թերթը։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այս կանոնը կգործի նաեւ Ամանորի տոներին։ Պեկինում այլեւս չեն լինի մանրածախ առեւտրի կետեր, որտեղ բնակիչները կարող են ձեռք բերել պիրոտեխնիկական արտադրանք:
Այս կանոնների ցանկացած խախտման համար տուգանք կսահմանվի։ Պարբերականը պարզաբանում է, որ ՉԺՀ-ի մայրաքաղաքում հրավառությունն այժմ թույլատրվում է միայն ազգային եւ քաղաքային մակարդակով խոշոր տոնական միջոցառումների ժամանակ՝ կառավարության հատուկ հրամանից հետո։ Բացի այդ, ժամանցային շոուները Universal Beijing Resort հանգստի այգում, որը բացվել էր սեպտեմբերին Պեկինի արեւելքում, բացառություն կլինեն։




























