Նոր տարվա նախաշեմին Telegram-ի մշակողները լայնածավալ թարմացում են ներկայացրել՝ ավելացնելով մի քանի օգտակար եւ հետաքրքիր գործիքներ։ Այս մասին հայտնի է դարձել մեսենջերի պաշտոնական էջից։

Օգտատերերը կկարողանան թողնել արձագանքներ հաղորդագրություններին, ինչպես Instagram-ում: Գործառույթը հասանելի է ոչ միայն անձնական հաղորդագրություններում։ Telegram-ի ալիքներում ադմինիստրատորները կկարողանան հարմարեցնել արձագանքներ ավելացնելու հնարավորությունը, ինչպես նաեւ հասանելի էմոջիներ իրենց բաժանորդների համար։

Գործիքը պետք է ինքնուրույն միացվի կարգավորումներում՝ ընտրելով թարգմանության անհրաժեշտ լեզուն:

Այժմ Telegram-ի օգտատերերին հասանելի է գործիք՝ իրենց էջերի եւ չաթերի, բոտերի եւ ալիքների համար QR կոդեր գեներացնելու համար: Կարելի է հարմարեցնել գույնը, տեսքն ու գեներացված կոդի նախշը։ 

Նույն թարմացման մեջ մշակողները գործիք են ավելացրել հաղորդագրությունների եւ հրապարակումների մեջ տեքստի մի մասը թաքցնելու համար: