Այսօր՝ հունվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 10։15-ի սահմաններում Սասունցի Դավթի հրապարակում ծառայություն կատարող պարեկներին է մոտեցել մի կին ու հայտնել, որ հրապարակի 1/1 հասցեի հետնամասում գտնվող վագոն-տնակի մոտ տղամարդու դի կա։ 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ժամանել է նաև դատական բժիշկը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը 55-60 տարեկան է, հանկարծամահ է եղել։