Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված չորս ամսական երեխա է մահացել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում անելով «Պիրվելի» հեռուստաընկերությանը։

Նախնական տվյալներով՝ երեխան կորոնավիրուսով վարակվել է ընտանիքի անդամից։ Նրան հիվանդանոց են տեղափոխել Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը։  

Բժիշկները նշում են, որ վարակված նորածնի վիճակը սրվել է ուղեկցող հիվանդության՝ սրտի հիվանդության պատճառով։ 

Ներկայումս Ցիցիշվիլիի կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում բուժվում է մոտ տասը երեխա։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։

Նախօրեին Թբիլիսիի Իաշվիլիի կլինիկայում մահացել էր կորոնավիրուսով վարակված նորածին, ով բերվել էր Զուգդիդիից (Արեւմտյան Վրաստան)։