Վրաստանում կորոնավիրուսով վարակման 3567 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հաղորդվում է  stopcov.ge կայքում, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։

Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 2105 հիվանդ։ Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 41 մարդ.

Անցած 24 ժամվա ընթացքում կատարվել է 41236 թեստավորում, որից 24593-ը՝ հակագենի էքսպրես թեստով, 16643-ը՝ ՊՇՌ թեստով։

Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման դրական ցուցանիշներն են՝ օրական 8.65 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 6.18 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 7.43 տոկոս։

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 949 176 դեպք, որից 908 813-ն ապաքինվել է, 14 082-ը՝ մահացել։

Պատվաստվել է ընդհանուր 2 536 824 մարդ, ընդ որում, վերջին մեկ օրում պատվաստվել է 7 867 մարդ։

Կարանտինում է գտնվում 55 մարդ, հիվանդանոցներում՝ 4372 մարդ, քովիդ հյուրանոցում՝ 936 մարդ։