Լեհաստանի սահմանային ծառայության աշխատակիցը գլխի վնասվածք է ստացել Բելառուսից ապօրինի միգրանտների կողմից սահման ներխուժելու ժամանակ։ Այս մասին հայտնում է Լեհաստանի սահմանային ծառայությունը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Չերեմխայի եւ Շուդզյալովի շրջանում։
«Օտարերկրացիներն ու բելառուսական ծառայությունների աշխատակիցները ոչ միայն քարեր, այլեւ ճայթռուկներ են նետել լեհ պարեկների ուղղությամբ։ Սահմանային ծառայության աշխատակիցը գլխի վնասվածքներ է ստացել, նա գտնվում է հիվանդանոցում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Սահմանային ծառայության տվյալներով՝ վերջին 24 ժամում Բելառուսից ապօրինի սահմանը հատելու 49 փորձ է գրանցվել։



























