Կիպրոսի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Իոաննիս Կասուլիդեսը՝ փոխարինելով զբաղեցրած պաշտոնից հրաժարական տված Նիկոս Խրիստոդուլիդիսին, հայտնում է Reuters-ը։

Կասուլիդեսը, ով աշխատել է երկու տարբեր նախագահների օրոք արտաքին գործերի նախարարություններում, իր պարտականությունները կստանձնի երեքշաբթի օրը։ Այս մասին ասվում է նախագահ Նիկոս Անաստասիադիսի գրասենյակի հաղորդագրության մեջ։   

Խրիստոդուլիդիսը չի բացառում նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը։