Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը կոշտ քննադատության է արժանացել այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա տանը անօրինական միգրանտի է ձերբակալել, գրում է BBC-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Նակա քաղաքում գտնվող քաղաքական գործչի տանը, ուր իրավապահները ժամանել էին անվտանգության համակարգի պատահական միացման պատճառով։

Ներսում ոստիկանները հայտնաբերել էին մաքրման ծառայության աշխատակցուհում, որոնցից մեկին նախապես կարգադրվել էր արտաքսել Շվեդիայից։ Դա էր վարչապետի քննադատության պատճառ էր դարձել, քանի որ նա իր աշխատանքի գլխավոր առաջնահերթություններից էր հայտարարել ստվերային տնտեսության դեմ պայքարը, որի հետ անմիջականորեն կապված են անօրինական ներգաղթյալները։

Անդրեսոնն ինքը հայտարարել է, որ խզել է պայմանագրերը մաքրման ընկերության հետ, որում աշխատում էր իր տանը կալանավորված մաքրուհին։ Ավելին, վարչապետն ընդգծել է, որ ընկերության ղեկավարն իրեն վստահեցրել է, որ իր բոլոր աշխատակիցները բացարձակապես օրինական են աշխատում։
Ընդ որում, ընկերությունն ինքը մատնանշել է մի շարք անհամապատասխանություններ Շվեդիայի վարչապետի տանն անօրինական ներգաղթյալ կնոջ ձերբակալման պատմության մեջ։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ձերբակալված մաքրուհին ոչ թե տան ներսում պետք է լիներ, այլ շենքի մոտ մեքենայի մեջ սպասեր աշխատանքի ավարտին: