Տեղի է ունեցել ՌԱԿ Լիբանանի Շրջանակի Պատգամավորական ժողովը: Լիբանանում ՌԱԿ-ի բոլոր ակումբները ներկայացնող պատգամավորները եւ փոխ-պատգամավորները քննարկել ու արժեւորել են Լիբանանում ՌԱԿ-ի գործունեությունը ընդհանրապես, հիմնվելով ակումբների ներկայացրած զեկույցների վրա:

ՌԱԿ Լիբանանի Շրջանային վարչութունից NEWS.am-ին հայտնում են, որ ժողովականները, Լիբանանի ներկա քաղաքական եւ տնտեսական իրավիճակի լույսի տակ, ծրագրեցին կուսակցության կարճաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարությունը: Քննարկել են Հայաստանի եւ Արցախի ներկա մտահոգիչ իրավիճակը:

Ռամկավար Ազատական Կուսակցության Լիբանանի Շրջանակի Պատգամավորական Ժողովը հատուկ անդրադարձով կենտրոնացավ Ռ.Ա.Կ.-ի Միասնականության Նախաձեռնող Ղեկավարների Համախմբումի կոչի վրա, իր ամբողջական զորակցությունը հայտնելով դեկտեմբեր 19, 2021 թվակիր «ՌԱԿ-ին Միասնականութեան Պահը Հնչած Է Արդէն» վերնագրյալ նախաձեռնությանը, հույս հայտնելով, որ այս տարի վերջապես կիրագործվի  կուսակցության միավորումը:

Օրվա ավարտին ՌԱԿ Լիբանանի Շրջանակի 70-րդ Պատգամավորական Ժողովը առաջիկա ժամանակաշրջանի համար, միաձայնությամբ՝ Սեւակ Հակոբյանին վերընտրեց որպես ատենապետ ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչության, իրեն վստահելով գործակից վարչական ընկերներ ընտրելու պարտականությունը:

Հակոբյանը շուտով հայտարարեց ՌԱԿ Լիբանանի Շրջանային նորընտիր Վարչության անդամացանկը հետեւյալ կարգով՝

Սեւակ Հակոբյան Ատենապետ

Ճեքի Տէրվիշյան Ատենադպիր

Տոքթ. Յակոբ Փափազյան Փոխ-ատենապետ

Արա Գոյունյան Փոխ-ատենապետ

Սեդրակ Քյուրէճյան Գանձապահ

Արա Թերզյան Հաշուապահ

Խորհրդականներ՝

Մեթր Սամ Պասմաճյան

Մայք Վայէճյան Գրիգոր Մկըրյան

Վահէ Արթինյան

Կարին Աւետիքեան

Կապի Մելքի