Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ փակել Գուանտանամոյի բանտը եւ պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր թույլատրել եւ ուղղակիորեն խոշտանգել են բանտարկյալներին, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իրականում ԱՄՆ-ի կողմից ստեղծված գաղտնի բանտեր կան ամբողջ աշխարհում, եւ Գուանտանամոն այսբերգի միայն գագաթն է: Ամերիկյան «սեւ բանտերը», ինչպիսին Գուանտանամոն է, մշտական հիշեցում են ԱՄՆ-ի` մարդու իրավունքների ոլորտում հանցագործությունների մասին»,- ասել է դիվանագետը:
Նա նշել է, որ «Միացյալ Նահանգները պետք է վերանայեն իրենց գործողությունները, անհապաղ փակեն Գուանտանամոն եւ գաղտնի բանտերն ամբողջ աշխարհում, վերջ տան կամայական կալանավորումներին, բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքին եւ այլ վայրագություններին, ներողություն խնդրեն եւ փոխհատուցեն տուժածներին եւ պատասխանատվության ենթարկեն նրանց, ովք թույլ է տվել եւ կատարել է այդ խոշտանգումները:
Գուանտանամոյի միջազգային ահաբեկիչների համար բանտը ստեղծվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո։ Ավելի վաղ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի փորձագետները, կոչ էին արել ԱՄՆ նոր վարչակազմին անհապաղ փակել Գուանտանամոյի բանտը, քանի որ շատ բանտարկյալներ այնտեղ առանց դատավարության կամ հետաքննության են պահվել եւ խոշտանգումների են ենթարկվել:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ավելի քան 10 տարի առաջ Գուանտանամոյի փակման մասին հրամանագիր էր ստորագրել, սակայն չկարողացավ այն իրականացնել, քանի որ Կոնգրեսը հրաժարվեց ֆինանսավորել բանտի լուծարումը։ Նրա իրավահաջորդ Դոնալդ Թրամփը պաշտոնապես չեղյալ հայտարարեց Օբամայի հրամանագիրը, թեեւ Գուանտանամոյում նոր բանտարկյալներ նրա օրոք չհայտնվեցին։ Բայդենի վարչակազմը հայտարարույմ է, որ ցանկանում է փակել բանտը, սակայն չի հստակեցնում, թե երբ դա տեղի կունենա։
ԺՀՄԻԳ-ի հաղորդագրության մեջ ասվում էր, որ ներկայումս Գուանտանամոյի բանտում կա 39 բանտարկյալ, որոնցից 27-ը այնտեղ են գտնվում 15-20 տարի է՝ առանց պաշտոնական մեղադրանքի:
Ավելի վաղ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հերթական անգամ կոչ արեց ԱՄՆ իշխանություններին հնարավորինս շուտ փակել Գուանտանամոյի բանտը։ ԺՀՄԻԳ-ը ողջունեց Միացյալ Նահանգների վարչակազմի վերսկսած հանձնառությունը՝ շարժվել դեպի փակումը, որը դրսեւորվեց 2021 թվականին Գուանտանամոյից մեկ բանտարկյալի տեղափոխմամբ եւ եւս երկուսի ազատ արձակմանը նախապատրաստմամբ:





























