Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավորներ Սեդրակ Թևոնյանի և Սերգեյ Մովսիսյանի մանդատները վայր դնելուց հետո պատգամավորական մանդատները կվերցնեն Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի նախագահ Էդգար Հակոբյանը։
NEWS.am-ի հետ զրույցում Էդգար Հակոբյանը նշեց, որ ինքը գործելու է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։ Լիլիթ Կիրակոսյանն ասաց, որ դեռ հստակ չէ, թե որ հանձնաժողովում է ընդգրկվելու։
Ավելացնենք, որ Էդգար Հակոբյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա «Լվա ինքդ» ավտոլվացման կետի և «Նոյ տաքսի» տաքսի ծառայության համահիմնադիրն է։




























