Գրի պատմությունը միշտ գրավել է գիտնականներին՝ մարդկային խոսքի զարգացման եւ, ընդհանրապես, մարդկանց միջեւ հաղորդակցության զարգացման նկատմամբ մեծ հետաքրքրության պատճառով։ Ենթադրվում է, որ գիրն առաջին անգամ հայտնագործվել է Մերձավոր Արեւելքում ավելի քան 5000 տարի առաջ, հայտնում է Planet-today-ը։
Սակայն օրիգինալ տառերի եւ այբուբենի մասին մինչ օրս քիչ ապացույցներ են պահպանվել։ Ուստի մինչեւ վերջերս գրի զարգացման պատմությունը դժվար էր ուսումնասիրել. սկզբնական հետքերը կա՛մ մասամբ են պահպանվել, կա՛մ ընդհանրապես անհետացել են:
Սակայն գերմանացի գիտնականներին գրի զարգացումը հաջողվել է ուսումնասիրել հին ծածկագրի հիման վրա։ Արդյունքները, որոնք հրապարակվել են Current Anthropology գիտական ամսագրում, ցույց են տալիս, որ գրելը բավականին արագ պարզեցվում է՝ կարդալն ու գրելն արագացնելու համար:
Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են հին աֆրիկյան Վայ էթնոսի այբուբենը, որը հայտնաբերվել էր դեռեւս 19-րդ դարում։ Արդյունքում գիտնականները վերլուծել են այբուբենի 200 վանկային տառ չափիչ սարքավորման օգնությամբ, որը հաշվարկում է բարդությունը:
Ավելի վաղ գրել էինք, որ գիտնականները կարողացել են վերծանել 14-րդ դարի մի արձանագրություն, որը հայտնաբերել էին Սեւ ծովի կղզիներից մեկում։





























