Հունվարի 14-ին՝ ժամը 11։40-ի դրությամբ, Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 ավտոճանապարհի՝ Վերին Խոտանան բնակավայրի հատվածում էլեկտրական սյուն է ընկել։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին տեղեկացնում են, որ այժմ իրականացվում են վերականգնման աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհը 30 րոպե փակ է լինելու։





























