PKK-ի 34 անդամներ, ենթարկվելով ԱբդուլաՀ Օջալանի կոչին, զենքերը վայր են դրել եւ հանձնվել են։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Քրդական բանվորական կուսակցության 34 անդամներ, որոնց մի մասը Քանդիլ լեռից են իջել, իսկ մյուս մասը Մահմուր ճամբարից են՝ միանալով իրար, ոստիկանության հսկողությամբ շարժվում են դեպի Թուրքիայի սահմանային անցակետ։ Քուրդ զինյալներին դիմավորելու համար պատրաստվում են Հաբուր սահմանային անցակետ ժամանել 100 հազար քուրդ։ Թուրքական կողմը հանձնված քուրդ զինյալներին հարցաքննելու համար նախապատրաստում է սրահ, որտեղ հարցաքննությանը ներկա կլինեն 5 դատախազ, 1 դատավոր, 30 դատապաշտպան։ Հանձնված խմբի զինյալներից Ֆիլիզ անունով կնոջ մոտ պահվում է նամակ՝ ուղղված Թուրքիայի խորհրդարանին։ Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում քուրդ զինյալների վերադարձի կապակցությամբ համերգներ են կազմակերպվելու։

Հանձնված քրդերին դեպի Թուրքիայի սահման տանող մեքենան վթարի է ենթարկվել, որի ժամանակ զոհվել է մեկ հոգի, իսկ մի քանիսը վիրավորվել են։