Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։ Գործը վերաբերում է 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտմանը։

ՄԻԵԴ-ն արձանագրել է,  որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետևյալ խախտումները.

11-րդ հոդվածի խախտում՝ Հավաքների և միավորման ազատություն (Հոդված 11-1. Խաղաղ հավաքների ազատություն)

5-րդ հոդվածի խախտում՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք իրավունք (հոդված 5-1՝ օրինական ձերբակալություն կամ կալանավորում)։

Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը:

Գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականի ընտրություններից հետո, երբ Փաշինյանը աջակցում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նա անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը։