Հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:  

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 13:20-ի սահմաններում, Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 32-ամյա Մհեր Սեդրակյանը՝ իր վարած Lexus-350  մակնիշի ավտոմեքենայով, Սարուխան-Գանձակ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա խողովակներին:  

Վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի և հասակակից Իշխան Բոզոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:  

Ճանապարհային  ոստիկաններն ու ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ վթարի պատճառը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Նարեկ Մովսեսյանի կողմից վարած Lexus GX-470 մակնիշի ավտոմեքենայով անզգուշաբար Մ. Սեդրակյանի համար վթարային իրավիճակ ստեղծելը: