Սաուդյան Արաբիան կարող է որոշակի փոփոխություններ կատարել ազգային օրհներգում եւ կանաչ դրոշում, որը զարդարված է սրով եւ իսլամի հավատի խորհրդանշով, հաղորդում է AP-ն:
Ըստ պետական ԶԼՄ-ների, Թագավորության Շուրայի խորհուրդը քվեարկել է փոփոխությունների օգտին։ Թեեւ խորհրդի որոշումները որեւէ կապ չունեն գոյություն ունեցող օրենքների կամ կառույցների հետ, քվեարկությունը մեծ նշանակություն ունի, քանի որ նրա անդամները նշանակվում են թագավորի կողմից, եւ նրանց որոշումները հաճախ համահունչ են ղեկավարությանը:
Տեղական ԶԼՄ-ները նաեւ հաղորդել են, որ առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական զինանշանի պատշաճ օգտագործման ավելի հստակ սահմանմանը, դրոշի եւ օրհներգի կարեւորության մասին իրազեկվածության բարձրացմանը եւ դրոշի պաշտպանությանը ոտնձգություններից կամ անտեսումից:
Անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը Բանգլադեշից չորս տղամարդու Է ձերբակալել սաուդյան դրոշը ենթադրաբար աղբամանի մեջ նետելու համար։
Սաուդյան Արաբիայի պետական մամուլի գործակալությունը հայտնել է միայն, որ Շուրայի խորհուրդը քվեարկել է դրոշը կարգավորող գրեթե 50-ամյա թագավորական հրամանագրի ուղղման նախագծին հավանություն տալու օգտին:





























