Գերմանիայի սահմանադրական դատարանն անցել է քաղաքական գործչի կողմը, ով հարցում է արել Facebook-ի մի քանի օգտատերերի անձնական տվյալների վերաբերյալ, որպեսզի նրանց դատի տա հարթակում իր հասցեին վիրավորանքների համար:
Կանաչների կուսակցությունից պատգամավոր Ռենատե Կուենաստը խնդրել է 22 վիրավորական մեկնաբանությունների հեղինակների տվյալները, որոնցից շատերը սեքսիստական կամ բռնության բնույթ են կրել, հաղորդում է Reuters-ը:
Կարլսրուեի դատարանի դատավորները չեղարկել են Բեռլինի երկու դատարանների որոշումները, որոնք վճռել էին, որ 22 մեկնաբանություններից միայն 12-ն են ենթակա քրեական հետապնդման, եւ Կուենաստին մերժել էին տրամադրել մնացած 10-ի հեղինակների տվյալները։
Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարել են, որ նախորդ դատարանները չեն կարողացել պատշաճ կերպով համադրել անձին պատկերելու իրավունքը եւ կարծիքի ազատության իրավունքը, եւ չեղարկել են նախորդ որոշումները, գործը հետ են ուղարկել 10 մեկնաբանությունների վերագնահատման համար՝ իրենց դրույթների հիման վրա։
Բեռլինի վերաքննիչ դատարանի վճիռը, թե արդյոք այս մեկնաբանություններն այժմ ենթակա են դատական հետապնդման, կորոշի՝ պետք է արդյոք Facebook-ը հրապարակի տվյալները:





























