Ցանկացած տնտեսական պատժամիջոց, որը ՆԱՏՕ-ն կկիրառի Ռուսաստանի դեմ, նվազագույն ազդեցություն կունենա, քանի որ Չինաստանը օգնություն է ցուցաբերում՝ փորձելով անհարմար դրության մեջ դնել ԱՄՆ-ին։ Այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ ոբերտ Լ. Ուիլքին:

ԱՄՆ-ն սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ ինչպես պետության, այնպես էլ առանձին անձանց, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա: 

Սակայն Ռոբերտ Լ. Ուիլքին կարծում է, որ նման տնտեսական պատժամիջոցները չեն թողնի այն ազդեցությունը, որը ենթադրում են ամերիկացի պաշտոնյաները Չինաստանի հետ Ռուսաստանի ամուր կապերի պատճառով: «Սի Ցինփինը կաջակցի Պուտինին, եթե պատժամիջոցներ կիրառվեն Արեւմուտքի կողմից»,- ասել է նա։ 

«Չինաստանը կսկսի ավելի շատ էներգիա գնել Ռուսաստանից», - բացատրել է Ուիլքին: «Եթե մենք անջատենք Ռուսաստանի Դաշնությունը SWIFT համակարգից, որը Ռուսաստանին հնարավորություն է տալիս մուտք գործել դեպի արեւմտյան կապիտալ, Չինաստանը կօգտվի դրանից… Եթե անգամ գերմանացիները դադարեցնեն Հյուսիսային հոսք 2-ը, Չինաստանը կլրացնի բացը․ նրանց պետք է էներգիա ոչ պակաս, քան Եվրոպային»,- հավելել է Ուիլքին։