Իսրայելը ծրագրում է արագացնել ԱՄԷ-ին հակահրթիռային պաշտպանության համակարգերի վաճառքը այն հարվածից հետո, որը հասցվել էր Աբու Դաբի նախագահ Իսահակ Հերցոգի նշանավոր այցի ժամանակ, գրում է Times of Israel-ը։

Աղբյուրի համաձայն՝ բանակցություններ են տարվում ԱՄԷ-ին սպառազինությունների մի շարք համակարգեր վաճառելու շուրջ։ Դրանք ինչպես կնախազգուշացնեն մոտեցող կրակի մասին, այնպես էլ կկասեցնեն այն։ Աբու Դաբին ներկայումս հակահրթիռային պաշտպանության հակակորեական համակարգ է շահագործում։

ԱՄԷ-ին «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի վաճառքը կարող է սկիզբ դնել տարածաշրջանային պաշտպանության համակարգի ստեղծմանը, որը կօգնի Իսրայելին վաղաժամ նախազգուշացնել Թեհրանի կողմից հնարավոր ցանկացած հարձակման մասին:

Սակայն, ըստ իսրայելական Channel 12 հեռուստաալիքի, Իսրայելը դեռ որոշում չի կայացրել «Երկաթե գմբեթ» համակարգը ԱՄԷ-ին կամ Սաուդյան Արաբիային վաճառելու վերաբերյալ: Իսրայելը հերքել է նախկին տեղեկություններն այն մասին, որ արդեն պաշտպանական համակարգ է տրամադրել էր Ռիադին: