Կենդանիների իրավունքների պաշտպանները հավ են բռնել, որը հայտնվել էր ԱՄՆ պաշտպանության նախարարության շտաբի տարածքում։ Այս մասին հայտնում է Arlington Animal Welfare League-ը:
«Թե «ինչու էր հավը հատել ճանապարհը» հարցի պատասխանը պարզ է՝ Պենտագոն մտնելու համար»,- գրել է կազմակերպությունը Twitter-ում։ Թռչունին բռնել են, երբ «այն գաղտնագողի անցնում էր գերատեսչության անվտանգության գոտով»։ Կենդանիների իրավունքների պաշտպանների խոսքով՝ հավը, որին տվել են Հեննի Պենի անունը [ի պատիվ անգլիական ժողովրդական հեքիաթի կերպարի], ապագայում «կապրի տեղի կենդանիների ապաստարանում», հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ավելի ուշ պարզաբանել էր The Washington Post-ը, թռչունը նկատվել է Պենտագոնի անցակետի մոտ, որի գտնվելու վայրի մասին թույլատրված չէ հայտնել։ Թռչունը Rhode Island Red հավի ցեղատեսակի ներկայացուցիչ է։ Թե որտեղից է կենդանին հայտնվել, հայտնի չէ, նշում է թերթը:





























