Փետրվարի 4-ի առավոտյան աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 388 066 090-ի։ Այս մասին վկայում են ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալները։ 

Աշխարհում COVID-19-ի տարածման սկզբից ի վեր վարակման հետեւանքով մահացել է 5 712 458 մարդ, հայտնում է Ինտերֆաքսը։ 

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցված երկրների թվում նախկինի պես մնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 75 962 005 եւ մահվան 896 583 դեպք։ 

Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ով վարակման դեպքերի թիվը հասել է 41 952 712-ի, իսկ մահվան դեպքերի թվիը՝ 500 055-ի։ 

Երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 26 107 894 մարդ, որից 630 301-ը մահացել է։