Ավստրալիայի ազգային համալսարանի հետազոտողները հետեւել են, թե ինչպես են երկրի գոյության ողջ ընթացքում փոխվել հսկայական լեռնաշղթաները: Գիտնականները պարզել են, որ հսկա լեռները կարեւոր դեր են խաղացել վաղ կյանքի էվոլյուցիայում, փոխանցում է Planet - today-ը։
Վերլուծության համար օգտագործվել են լյուտեցիումի որոշ պարունակությամբ ցիրկոնիումի հետքեր, որոնք հանդիպում են բարձր լեռների ստորոտներում` հանքային եւ Երկրի հազվագյուտ տարրերի համադրության մեջ: Վերլուծությունը ցույց է տվել, որ երկրի պատմության մեջ ամենամեծ լեռնաշղթաները առաջացել են 2-ից մինչեւ 1.8 մլրդ տարի առաջ, այնուհետեւ 650-ից մինչեւ 500 մլն տարի առաջ։
Հսկայական լեռնաշղթաների առաջացումը համընկել է մայրցամաքների առաջացման հետ։ Բայց ոչ միայն։ Գիտնականները պարզել են, որ Նունա անվանումը ստացած սուպեր լեռան ձևավորումը տեղի է ունեցել էուկարիոտների առաջացման հավանական ժամանակի հետ միաժամանակ։ Այդ օրգանիզմներից սկսվել է բույսերի և կենդանիների պատմությունը։ Իր հերթին Տրանսգոնդվանական հսկա լեռան հայտնվելը համընկել է 575 մլն տարի առաջ առաջին խոշոր կենդանիների զարգացման հետ։
Էրոզիայի ենթարկվելով ՝ լեռները օվկիանոսներն ապահովել են մեծ քանակությամբ սննդարար նյութերով՝ մասնավորապես ֆոսֆորով եւ երկաթով։ Այսպիսով, տեղի է ունեցել կենսաբանական փուլերի եւ կյանքի բարդացման արագացումը։ Բացի այդ, լեռները կարող են բարձրացնել թթվածնի մակարդակը օդում, թթվածինը նույնպես նպաստել է բարդ կյանքի զարգացմանը:





























