Վաշինգտոն նահանգի համալսարանից գիտնական Սուբին Սեոն նկատել է, որ մարդկանց ավելի հաճելի է շփվել եւ փոխգործակցել ռոբոտ կանանց, քան ռոբոտ տղամարդկանց հետ, հաղորդում է TechXplore հարթակը:

Դա պարզելու համար հետազոտողը գիտափորձ է անցկացրել, որի շրջանակում մասնակիցները պետք է շփվեին հյուրանոցի չորս ռոբոտ աշխատողների հետ:

Նրանց առաջարկվել էին Ալեքս անունով մարդանման ռոբոտ տղամարդ եւ Սառա անունով ռոբոտ կին, ինչպես նաեւ դեմքի փոխարեն էկրաններով երկու սարքեր, որոնք նույնպես տարբեր սեռի են:

Հետազոտողները հայտնաբերել են, որ մարդկանց համար ավելի հարմարավետ է խոսել մարդանման կին ռոբոտի հետ:

Սուբին Սեոյի խոսքով՝ դա կապված է գենդերային կարծրատիպերի հետ, ըստ որոնց՝ հենց կինն է համարվում ավելի հյուրընկալ եւ հոգատար:

«Մարդիկ հակված են ավելի լավ զգալ, երբ նրանց սպասարկում են կանայք, եւ դա առկա գենդերային կարծրատիպերի պատճառով է: Ըստ ամենայնի՝ այդ մշակութային դիրքորոշումները փոխանցվում են նաեւ ռոբոտների հետ փոխազդեցության դաշտ: Ընդ որում՝ դրանք ուժգնանում են, երայդ ռոբոտ-սարքերն ավելի են նմանվում մարդկանց»,-ասել է Սեոն:

Նա նաեւ նշել է, որ կորոնավիրուսի համավարակն ավելացրել է ծառայությունների ոլորտում գործող ընկերությունների թիվը, որոնք օգտագործում են ռոբոտներ՝ որպես աշխատակիցներ: Սակայն, նրա խոսքով, այդպիսի թրենդն առաջացնում է շատ հարցեր, որոնք պահանջում են հետագա ուսումնասիրություններ: