Ստամբուլի բնակիչ Մուզաֆեր Քայասանն ավելի քան մեկ տարի գտնվում է կարանտինում կորոնավիրուսի պատճառով, քանի որ բոլոր թեստերը, որոնք նա հանձնում է, ցույց են տալիս դրական արդյունք, հայտնել է A Haber հեռուստաալիքը:

«Սպիտակարյունությամբ հիվանդ Մուզաֆեր Քայասանը, որը բնակվում է Ստամբուլում, վարակվել է կորոնավիրուսով 2020 թվականի նոյեմբերին: Քայասանը, որը բուժվել է հիվանդանոցում, դուրս է գրվել, սակայն նրա թեստն այդպես էլ բացասական արդյունք չի ունեցել: 56-ամյա տղամարդը, որը հանձնել է 78 թեստ 14 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր անգամ ստացել է դրական պատասխան: Քայասանը, որը չի կարող դուրս գալ կարանտինից, տեսնել թոռներին ու ստիպված է ապրել միայնակ, օգնության համար դիմել է իշխանություններին»,-հաղորդում են ԶԼՄ-ները:

Ինքը՝ տղամարդը, պատմել է, որ երեք տարի առաջ նա ենթարկվել է ողնուղեղի փոխպատվաստման, որը բարեհաջող է անցել: