Ինչպես հայտնում է factstore.ru տեղեկատվական պորտալը, մի խումբ ամերիկացի գիտնականներ երկու մինի-Նեպտուն են հայտնաբերել, որոնք աստիճանաբար վերածվում են սուպերերկրների՝ մթնոլորտում շրջակա գազի զգալի կորստի պատճառով։ Գիտնականները նկատել են, որ գազը տիեզերական օբյեկտից հեռանում է դեպի մայր աստղ, գրում է Planet Today-ը։
Գիտնականները բացատրել են, որ մինի-Նեպտուն կոչվում են Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակները, որոնք ծածկված են քարե միջուկներով, ինչպես նաեւ կրկնում են մեզ հայտնի Նեպտունի կառուցվածքը, բայց դրանք շատ ավելի փոքր են եւ ավելի խիտ մակերես ունեն:
Հետազոտության հեղինակը պատմել է, որ իրենց զարմացրել է մթնոլորտային գազի անհետացումը, քանի որ նախկինում նման բան չէր նկատվել։ Հատկանշական է նաեւ այն, որ ելնող գազն ուղղվում է երկու էկզոմոլորակների մայր աստղին: Գիտնականները ենթադրում են, որ ապագայում երկու մոլորակներն էլ կվերածվեն սուպերերկրների։
Գիտնականները նախատեսում են շարունակել դիտարկումները, քանի որ դեռեւս չեն հասկացել այս երեւույթի առեղծվածը։ Հաղորդվում է, որ այսպիսի ազդեցություն առաջին անգամ է նկատվում։ Մասնագետների կարծիքով՝ գազը պետք է շարժվի հակառակ ուղղությամբ՝ հարստացնելով էկզոմոլորակների մթնոլորտը։





























