Ֆրանսիայում «Ազգային միավորում» աջակողմյա կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ կառաջարկի փոխարինել Եվրամիությունը Ազգերի եվրոպական միություն անվանմամբ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այս աշխարհում, որը հորինում է նոր սառը պատերազմներ, Ֆրանսիան պետք է անի այնպես, որ իր միությունն ու անկախ ձայնը լսելի լինեն, մասնավորապես, Անվտանգության Խորհրդում իր դիվանագիտական դիրքի միջոցով... Եվրոպայում մենք բարեփոխում ենք Եվրոպական միությունը, որպեսզի փոխարինենք այն «Ազգերի եվրոպական միությամբ»,-շաբաթ ասել է Լը Պենը Ռեյմսում ընտրողների առջեւ ելույթ ունենալիս:

Նա հավելել է, որ Ազգերի եվրոպական միության գործառնությունը հիմնված կլինի ժողովուրդների ինքնիշխանության վրա:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի ապրիլին: