Առնվազն չորս մարդ է տուժել Կանադայի Վինիփեգ քաղաքում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցի մասնակիցների վրա ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով, հաղորդում է CTV հեռուստաալիքը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստի-ին:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան օրենսդիրների շենքի մերձակայքում, որտեղ ընթանում էր քաղաքացիական ակցիան: Հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երեւում է, թե ինչպես է սպիտակ ամենագնացն, արագությունն ավելացնելով, մխրճվում բազմության մեջ՝ վնասելով մի քանի մարդու:
Այնուհետեւ հանցագործները շտապել են փախուստի դիմել դեպքի վայրից, սակայն կարճ ժամանակ անց ոստիկանությունը բերման է ենթարկել նրանց: Նշվում է, որ իրավախախտը նախկինում դատվածություն չի ունեցել, նրա դրդապատճառները դեռեւս պետք է ուսումնասիրվեն: Հանցագործը խոստովանել է, որ նրա կողմից կատարված իրավախախտ արարքը կապված չի եղել երկրում անցկացվող ցույցերի նկատմամբ իր անձնական դիրքորոշման հետ:
Մինչդեռ բոլոր չորս տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել: Նրանցից մեկը դեռեւս գտնվում է հիվանդանոցում, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մնացած երեքը ստացել են աննշան տրավմաներ, հաղորդում է CTV-ը:
Կանադայի բազմաթիվ քաղաքներում հունվարի 29-ից շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների, որոնք նախաձեռնվել են կանադացի բեռնատարների վարորդների կողմից: Այդ իրադարձությունների ֆոնին անվտանգության նկատարումներով վարչապետ Ջասթին Թրյուդոն փոխել է իր նստավայրը՝ հեռանալով երկրի մայրաքաղաք Օտավայից:





























