Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն ավելացել է 180 071-ով՝ հասնելով 12 810 118-ի: Այդ մասին կիրակի լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կորոնավիրուսի պատճառով մեկ օրում հոսպիտալացվածների թիվը կազմել է 12 749 պացիենտ, ինչը 29,3 տոկոսով ցածր է նախորդ օրվա ցուցանշից (18 032): Նվազում է գրանցվել 71 շրջաններում՝ համաձայն շտաբի տվյալների:

Ապաքինվածների թիվը մեկ օրում աճել է 59 583-ով՝ հասնելով 10 569 271-ի: Նախորդ օրը մեկ օրում ապաքինվածների թիվը կազմել է 60 507 մարդ:

Մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 661-ով՝ հասնելով 335 414-ի: Նախորդ օրը հայտնաբերվել է քովիդի հետեւանքով մահվան 714 դեպք: