WhatsApp մեսենջերի սեղանի տարբերակը շուտով ձայնային հաղորդագրությունների ֆոնային լսման նոր հնարավորություն կունենա, տեղեկացնում է WABetaInfo ռեսուրսը։ Ավելի վաղ այդ ռեժիմը ավելացվել էր iOS-ի բետա-տարբերակում եւ նախատեսվում է Android-ի համար։
Ֆոնային ռեժիմով ձայնային հաղորդումների լսման գործառույթը թույլ կտա չընդհատել աուդիոտրեկը գլխավոր մենյու կամ մի չաթից մյուսին անցնելիս։ WABetaInfo-ի հրապարակած սքրինշոթում երեւում է, որ ձայնային հաղորդումների փլեերը տեղակայել են էկրանի ստորին հատվածում։
Փլեերի վահանակը օգտատերերին թույլ կտա կառավարել ձայնային հաղորդումը՝ դնել դադարի ռեժիմի վրա, շարունակել կամ ընդհատել վերարտադրումը, ինչպես նաեւ տեսնել, թե երբ է ձայնային նշումն ավարտվում։
Տեղեկացվում է, որ գործառույթն արդեն հասանելի է WhatsApp սեղանի մեսենջերի վերջին բետա-տարբերակում։





























