Վակավիլի դպրոցի աշակերտները սկսել են բողոքել տեղի դպրոցական շրջանի որոշման դեմ՝ շոկոլադները ճաշարանների ճաշացանկից հանելու վերաբերյալ, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Fox San Antonio-ն:
Աշակերտների համար ամենանկատելի փոփոխությունը սննդակարգից շոկոլադե կաթի վերացումն էր։ Երեխաները նախօրոք որոշված ժամին դուրս էին եկել դպրոցի բակ՝ փոփոխությունների կապակցությամբ իրենց դժգոհությունն արտահայտելու համար:
«Մենք այդպես ենք զգում: Դա իսկապես շատ կարեւոր է մեզ համար, եւ մենք ուզում ենք այն վերադարձնել»,- ասել է աշակերտներից մեկը։
Արդյունքում լսվեց ուսանողների կարծիքը: Շոկոլադային կաթն այժմ հասանելի կլինի շաբաթական մեկ օր՝ չնայած շաքարի բարձր պարունակության պատճառով երեխաների առողջության համար ենթադրյալ վտանգին:



























