Նիդեռլանդական հակամրցակցային մարմինը երրորդ անգամ 5 մլն եվրոյի տուգանել է Apple-ին այն բանի համար, որ ընկերությունը թույլ չի տվել Նիդեռլանդներում ծրագրային ապահովման արտադրողներին օգտագործել App Store-ի ծանոթությունների հավելվածներում վճարման այնպիսի եղանակ, որը չի պատկանում Apple-ին, հայտնում է Reuters-ը:
Սպառողների եւ շուկաների վարչությունը (ACM) շաբաթական 5 միլիոն եվրո տուգանք է սահմանում Apple-ի համար, քանի որ ընկերությունը բաց է թողել կարգավորող մարմնի կողմից պատվիրված փոփոխությունները կատարելու հունվարի 15-ի վերջնաժամկետը:
Apple-ը, որի հետ չի հաջողվել կապ հաստատել մեկնաբանության համար, իր բլոգում երկու անգամ հրապարակել է այն փոփոխությունները, որոնք նա կատարում է Նիդեռլանդների որոշման համաձայն: Սակայն, ACM-ն հայտարարել է, որ բավարար տեղեկատվություն չի ստանում ամերիկյան ընկերությունից, որպեսզի գնահատի, թե արդյոք Apple-ն իրականում կատարում է պահանջները:
«ACM-ը հիասթափված է Apple-ի պահվածքից եւ գործողություններից»,- ասվում է հայտարարության մեջ։
Apple-ը շատ երկրներում ճնշման տակ է՝ հավելվածներում գնումների համար գանձվող միջնորդավճարների պատճառով՝ անցյալ հինգշաբթի ԱՄՆ Սենատը հաստատեց մի օրինագիծ, որն արգելում է Apple-ին եւ Google Alphabet Inc-ին օգտատերերից պահանջել օգտվել իրենց վճարային համակարգերից:





























