ԱՄՆ-ում բրիտանացին 22 ամսվա ազատազրկման է դատապարտվել այն բանից հետո, երբ խոստովանել է, որ ինքը համաշխարհային հաքերային այն ցանցի մասն է, որը մեծ վնաս է հասցրել կինոյի եւ հեռուստատեսային ստուդիաներին՝ համացանցում չհրապարակված բովանդակություն տարածելով, հայտնում է Reuters-ը։

52-ամյա նախկին դիսկ-ժոկեյ Ջորջ Բրիդին Կիպրոսում իր ձերբակալությունից հետո արդեն 17,5 ամիս բանտում է անցկացրել ՝ Sparks Group-ի հետ աշխատանքի համար, որին դատախազները որակել են որպես միջազգային առցանց հաքերային խումբ: Բրիդին նոյեմբերին իրեն մեղավոր է ճանաչել հեղինակային իրավունքի խախտման մեջ:

«ԱՄՆ-ի հեղինակային իրավունքի խախտումը մեծ խնդիր է մեր տնտեսության մեջ»,- ասել է ԱՄՆ շրջանային դատավոր Ռիչարդ Բերմանը։

Դատավորը հայտարարել է, որ Բրիդին «կարեւոր վերահսկիչ դեր» է խաղացել հաքերային սխեմայում: Բացի բանտարկությունից, Բերմանը ամբաստանյալին պարտավորեցրել է 120 000 դոլար փոխհատուցում վճարել։

Ասում են, որ Sparks-ը ստուդիաներին տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս է հասցրել՝ մինչեւ թողարկման նախատեսված ժամկետները ֆիլմերի եւ հեռուստաշոուների արտահոսքի պատճառով: